Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարներն իրենց զրույցում անդրադարձ են կատարել Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Չավուշօղլուն և Բլինքենը քննարկել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը:
Չավուշօղլուն նաև Բլինքենին հրավիրել է մասնակցելու Անթալիայում մարտի 11-13-ը կայանալիք դիվանագիտական ֆորումին: Նշենք, որ համաժողովին հրավիրված է նաև հայկական կողմը, սակայն մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չկա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ