Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանն, որ Բաքուն փորձում է փոխել հայկական կրոնական, պատմական և մշակութային ինքնությունը Արցախում:
Աբդուլլաևան պնդել է, որ Հայաստանը, «30 տարի օկուպացված պահելով Ադրբեջանի տարածքի մի մասը, հիմնահատակ է արել ադրբեջանական 9 քաղաք և հարյուրավոր գյուղեր», իսկ այդ տարածքներում «պատմական, կրոնական և մշակութային հուշարձաններն ավերված են և թալանված»: Եվ այդ ֆոնին, նրա խոսքով, Երևանը փորձում է «կեղծ հայտարարություններով թաքցնել իր անօրինական գործողությունները»:
«Այնուամենայնիվ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մոռանում է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը խտրական վերաբերմունք չի դրսևորում իր պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ կրոնական կամ էթնիկական հիմքով: Ադրբեջանը հանդուրժողականության և մշակութային բազմազանության օրինակ է ամբողջ աշխարհում»,- ասել է Աբդուլլաևան:
Նա կոչ է արել Հայաստանի ԱԳՆ-ին հրաժարվել «կեղծ և զրպարտիչ հայտարարություններից»՝ ինքն իրեն «առավել բարդ և անելանելի վիճակի մեջ չգցելու համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ