Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմքեր են դրվում թուրանական բանակի ստեղծման համար. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 09,2022 11:00

Թուրքական լրատվամիջոցները վերջին շրջանում բավականին հետաքրքիր ձեւակերպում են սկսել տալ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» դասական կարգախոսին, այն է՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ, մեկ իշխանություն»։

Եվ քանի դեռ անհարմար հարցեր չեն առաջանում Ադրբեջանի քաղաքական օրակարգում, քաղաքական եւ հասարակական քննարկումներն ընթանում են դաշնակցային համագործակցության ընձեռած օգուտների շուրջ։ Դրա լավագույն առիթն անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման գործընթացի մեկնարկն է, որի արդյունքում երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական համագործակցությունը բարձրացվելու է ընդհուպ մինչեւ միության մակարդակի։

Փաստաթղթի վավերացմամբ նախատեսվում են երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների կանոնավոր համատեղ հանդիպումներ։ Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Կիրան խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հռչակագրի նախագծի քննարկման ժամանակ՝ հիշեցնելով, որ Շուշիի հռչակագիրը հիմնված է 2010 թ. ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության համաձայնագրի վրա։ Թուրք դիվանագետը հավելել էր, որ այն նախատեսում է «համատեղ ջանքեր զինված ուժերի վերակազմավորման եւ արդիականացման համար, որ կներառի պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության բարելավումը, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացումը եւ տեխնոլոգիաների փոխանցումը»։

Սրանով փաստացի Թուրքիայում հիմքեր են դրվում թուրանական բանակի ստեղծման համար, այլ կերպ ասած՝ կարող ենք սա համարել այդ բանակի ստեղծման պիլոտային ծրագիրը։ Հռչակագրի շրջանակներում որոշվելու են դաշնակցային հարաբերությունների հաստատման քաղաքական եւ իրավական մեխանիզմները։ Այդ համատեքստում թուրքական կողմը հանձնառություն է վերցնում «տրամադրելու անհրաժեշտ օգնություն եւ զինված ուժերի համակարգումը, երբ վտանգված լինի անկախությունը, ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։ Իսկ զինված ուժերի «վերակառուցումն ու արդիականացումը» հանգեցնելու են թուրքական մոդելով բանակի ստեղծման։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28