Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվել են ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները

Փետրվար 08,2022 23:45

ԱԺ հերթական նիստում, որը գումարվել է փետրվարի 8-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, հստակեցվել են Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները, նաեւ այն ձայների քանակը, որն անհրաժեշտ է համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության դրական տեսակետը: Փոխնախարարը նշել է, որ հեղինակներն ընդունել են գործադիրի առաջարկները:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 9-ին:

Օրվա վերջին նիստում պատգամավորները «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ հանդես են եկել հայտարարություններով:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28