Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունից գրությամբ ստացվել են Նոյակերտ համայնքի միջնակարգ դպրոցում 2008թ., 2009թ., 2014թ., և 2015թ-ին չարաշահումներ կատարելու վերաբերյալ ստուգողական նյութեր:
Ըստ աղբյուրի, կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Նոյակերտ գյուղի միջն. դպրոցի նախկին տնօրենը տարբեր աշխատակիցների առանց համապատասխան հիմքերի գումարներ է վճարել, արդյունքում վատնվել է 304.899 դրամ:
Փետրվարի 4-ին Նոյակերտ գյուղի դպրոցի տնօրեն Ե. Վ.-ից ընդունվել է բանավոր հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: