Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից նյութեր է ստացվել, որ Գ. Մ.-ն հունվարի 18-ին զանգահարել է ՀՀ ԱԱԾ թեժ գիծ, ներկայացել որպես հոգևորական, դժգոհություն հայտնել մարտի 11-ին «Կ.Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ռուս երգիչ՝ Ալիշե Մորգենշտեյնի համերգի վերաբերյալ և հավելել, որ համերգի կայացումը խափանելու նպատակով պատրաստ է իրականացնել ահաբեկչություն:
Նախապատրաստվում են նյութեր: