Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է, որևէ նախկին հանցագործ պատասխան չի տալու․ Նորայր Նորիկյան. «Ա1+»

Փետրվար 08,2022 22:45

«Արդյոք մեզ նետված այս ահազանգն ավելի լուրջ մարտահրավեր չէ, քան Արցախյան աղետալի պատերազմը։ Այստեղ արդեն խոսք է գնում ՀՀ պետականության գոյության։ Սա լակմուսի թուղթ է քաղաքական դաշտում՝ բյուրեղացնելու քաղաքական ուժերի այն դիրքորոշումը, թե ինչ ընկալում ունեն ՀՀ պետականության նկատմամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր նորիկյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Հայաստանի վերաբերյալ։ «Հայաստանի քաղաքական դաշտն ու հասարակությունն այսօր ևեթ պետք է պատրաստվի, որ վաղ, թե ուշ մեզ կանգնեցնելու են փաստի առաջ և հարկադրելու են ընտրություն կատարել Միութենական պետության կազմ ընդգրկվելու համար։ Ինչ վերաբերում է հարցին, թե եթե ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ռազմական բախում սկսվի, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստա՞նն էլ պետք է մեկնի հակամարտության գոտի, Ն․Նորիկյանը պատասխանեց․ «Եթե մեր զորքերը գնացել են Ղազախստան, ապա Ուկրաինա չգնալու ի՞նչ խնդիր կա»։

Ն․Նորիկյանն անդրադարձավ նաև անցած ամիս ՌԴ դատախազության 300 ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հրավիրված էր ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, այլև նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, որը քրեական հետապնդման է ենթարկվում։ «Դա նշանակում է, որ թքած ունեն ՀՀ կողմից իրականացվող քրեական գործընթացի վրա։ Դատախազությունը պետք է մտներ կառավարություն և ասեր, վերջացել են իրավական գործիքները, սա քաղաքական խնդիր է։ ՀՀ-ն ունի՞ այն քաղաքական կշիռը, որ հարց բարձրացնի գործընկեր պետության առաջ՝ իր կողմից հետապնդվող սուբյեկտները վերադարձվո՞ւմ են, թե՞ ոչ»,- հարցնում է Նորիկյանը։ Ն․Նորիկյանը խոսեց նաև Հայաստանում տեղի ունեցող դատական գործընթացներից և ասաց, թե իշխանությունների՝ «չորս տարվա անփառունակ գործունեության արդյունքն այնն է, որ այս երկրում պատասխան տվողները պատասխան են պահանջում»։

Նրա կարծիքով, քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին, որևէ նախկին հանցագործ պատասխանատվության չի ենթարկվելու։ «20-ից ավելի քաղաքական սպանություններ են եղել Ռ․Քոչարյանի կառավարման օրոք, և նրան հաջորդող իշխանությունները քաղաքական քաջություն չեն դրսևորել, որ դրանք բացահայտվի։ Եվ ոչ ոք ավելի շատ չի օգտվել հեղափոխությունից, որքան Ռ․Քոչարյանը։ Եվ փոխարենը նա երախտագիտություն հայտնի Ն․Փաշինյանին ու նրա արձանը կանգնեցի իրենց բակում, սպառնում է»,- եզրափակեց Նորիկյանը։

Մանրամասները՝  տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28