Aravot.am-ին հասած տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու կենտրոնում գտնվող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը նախագծով չկառուցելու համար։
Նշենք, որ այն քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է և պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնած ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2005 թվականին «Արտ Նախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմվել և Գյումրու քաղաքապետի կողմից հաստատվել է Մայակովսկու փողոցի 2 հասցեի հարևանությամբ կառուցված «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի նախագիծը։ Քաղաքապետն այդ ժամանակ եղել է հենց Վարդան Ղուկասյանը։
Այդ նույն թվականի սեպտեմբերի 9-ին էլ Գյումրու քաղաքապետարանի կողմից տրվել է շինարարության թույլտվությունը:
Կարդացեք նաև
Դատախազության ուսումնասիրություններով պարզվել է, որ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի նախագծի համաձայն, շենքի գլխավոր ճակատի աստիճանների քանակը ութն է, սակայն շինարարությունը իրականացվել է խախտումներով՝ փոխվել է նկուղային հարկի բարձրությունը, որի պատճառով ավելացել է աստիճանների քանակը՝ հասնելով 12-ի։
Ուսումնասիրության մեջ նշվում է նաև՝ չնայած այդ հանգամանքին, որ շինարարությունն իրականացվել է խախտումներով, շինարարության ժամանակ շինարարական նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Շահագործման ընդունող հանձնաժողովի 31.08.2011թ. թիվ 01 ակտով շենքն ընդունվել է շահագործման, իսկ 14.09.2011թ. Գյումրու քաղաքապետի կողմից տրվել է շինարարության շահագործման թիվ փաստագրման ակտը և համապատասխան տեղեկանք, որ շինությունը համապատասխանում է հաստատված նախագծով սահմանված պահանջներին:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ներկա պահին կա հարուցված քրգործ։ Ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, նրան մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար։
Իսկ նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է, նա մեղադրվում Ոստիկանության «Կումայրի» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։
Տեսնեմ այն օրը որ Վարդան Ղուկասյանը և իր վաստակը բազամաթիվ ոճիրների համար կնստեն երկար ժամկետով։ Քանի քանի մութ սպանության գործեր կան որ մի օր կծիկը քանդվի սա ցմահ պետք է նստի։