Բեռլինում 16 գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող ՖԻԴԵ-ի 2022 թվականի Grand Prix մրցաշարում խաղացվել է չորս տուր: ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը, որը ռուսաստանցի Դանիիլ Դուբովի, հնդիկ Սանտոշ Վիդիթի եւ գերմանացի Վինսենթ Կեյմերի հետ միասին ընդգրկված է «C» խմբում, տարել է երկու հաղթանակ, նույնքան պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 3,0 միավորով միանձնյա առաջատարն է;
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ