«Խորապես թքած ունեմ բոլոր բռնապետերի վրա, ովքեր կարող են վիրավորել հայ ժողովրդի ինքնությունը»,- հայտարարեց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին:
Հիշեցնենք, որ նա ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Բագրատյանն ասաց, որ Բելառուսի նախագահը կապ չունի իր ժողովրդի հետ. «Կապ ունի այնքան, ինչքան Կասպից ծովը կապ ունի Բալթիկ ծովի հետ: Այնպես որ առաջարկում եմ, որ մեր օրակարգում չքննարկենք բռնապետերի խոսքերը, քննարկենք մեր ժողովրդավարական զարգացման ընթացքը: Դա է, որ մնացել է որոշ բռնապետերի կոկորդին: Այդ ժողովրդավարացումն է, որ թույլ չի տալիս իրենց ներել Հայաստանի՝ այս պահին ընթացքող ժողովրդավարական ընթացքը, որը գնահատվեց ամենաբարձր ամբիոնում: Սա է կոկորդին մնացած ոսկորը: Մնացած դեպքերում պետք է մեր պետականության շուրջ մեր համախմբվածությամբ ստիպենք, որ նույնիսկ բռնապետերը չկարողանան հայ ժողովրդի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն անել: Եթե որեւէ վիրավորական արտահայտություն է անում որեւէ բռնապետ, դա բնորոշում է իր ինքնությունը, ոչ թե այն ժողովրդին, որին այդ պահին կառավարիչ է ընտրվել ու կարճ ժամանակ հետո կհայտնվի պատմության աղբանոցում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ