Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջուրը չտեսած՝ բոբիկանում եք». Ռուբինյանը սուրճի հրավիրեց Գեղամ Մանուկյանին՝ խոսելու Անթալիա մեկնելու մասին. «Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ տեղ գնում ենք»

Փետրվար 08,2022 19:11

«Ես եկել եմ ասելու՝ Սյունիքը երբեք ոչ ոքի չի զիջվելու»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը:

Գեղամ Մանուկյանը խոսեց Անթալիայում դիվանագիտական ֆորումին հայկական կողմի մասնակցության լղոզված պատասխաններից: Ըստ նրա, Չավուշօղլուի ասածից հետո գրոշի արժեք չուներ արդեն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը, թե Փաշինյանը չի մասնակցելու այդ ֆորումին, քանի որ Երեւանն անգամ չէր ցանկանում, որ այդ հերքումը տարածվեր, այն բացակայում է հիմա էլ ԱԳՆ կայքի հայերեն ու անգլերեն բաժիններում. «Հարց է առաջանում՝ ջուր չտեսած՝ ինչու են բոբիկացել Երեւանում: Ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել, թերեւս, Ժիրայր Լիպարիտյանը»:

Նա ասաց, որ այդ թուրքական զբոսաշրջային քաղաքում պայմանական ասած այս միջազգային ֆորումը երկրորդ տարին է, ինչ կայանում է. «Այն Էրդողանի հագուրդները բավարարություն տվող համաժողով է…Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կարող են վտանգավոր ծուղակում հայտնվել Անթալիայում»: Ըստ նրա, միջանցքում կարող են մոտենալ, քարոզչական բնույթի հարցեր տալ ու այդ հարցերի պատասխանները ջուրը չտեսած ու բոբիկացած հայ պաշտոնյաները չունեն վստահաբար. «Նրանք հիմա հայ-թուրքական հարաբերություններում լիարժեք կողմ չեմ, այլ՝ կատարողներ»:

Ռուբինյանն արձագանքեց. «Ես չհասկացա ձեր բարձրացրած հարցը՝ ուր եք գնում: Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ տեղ գնում ենք: Ես եւ Արարատ Միրզոյանն ենք հրավիրված նշված միջոցառմանը, բայց որոշումը կայացած չի՝ գնանք, թե չգնանք: Երբ որ որոշումը կայացվի, առաջինը դուք կիմանաք, կզանգեմ կասեմ»:

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքում էր, Ռուբինյանը կատակեց. «Հեսա ավարտենք, իրար հետ կխոսենք, սուրճ, եթե համաձայն եք, կխմենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28