Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ հասկանամ՝ ումից ո՞վ է զավթել իշխանությունը». Ռուբինյանի պատասխանը՝ Աննա Մկրտչյանին

Փետրվար 08,2022 18:44

«Սերժ Սարգսյանը, չզբաղեցնելով որեւէ պաշտոն, մինչեւ հիմա հանգիստ չի տալիս թշնամիներին: Հանգիստ չի տալիս, որովհետեւ հաղթանակ էր բերել՝ ռազմականից մինչեւ դիվանագիտական, պետականից մինչեւ քաղաքական, դրա համար կռիվը Սերժ Սարգսյանի անգամ շողքի հետ շարունակվում է»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին մոտենալով ամբիոնին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով. «Որովհետեւ ինքն էր համոզել, որ վերջիններս փակ դռների հետեւում պարտադրեն Ալիեւին ճանաչել Արցախը: Ինքն էր հասել նրան, որ Ալիեւը հույսը կտրած արձագանքում էր, որ բանակցությունների սեղանին եղել է այնպիսի տարբեր, որով անգամ Քելբաջարն ու Լաչինը անցնում են ՀՀ վերահսկողության տակ: Իսկ հետո եղավ աղետը՝ օգտագործելով ձեզ որպես շղարշ: Հավատացելով, թե իբր դուք եք նախաձեռնում, համակարգում կամ ղեկավարում՝  Հայաստանում զավթվեց իշխանությունը»:

Նա նշեց, որ հեղաշրջման իրական տերերը, նրանց ֆինանսավորողները ՀՀ-ում անվտանգության երաշխավորին փոխարինեցին կամակատարով, որը եկավ ու ասաց, թե իբր Արցախը երբեք հայկական միավոր չի դիտվել. «Փոխարինեցին մեկով, ով հանուն փողի ու իշխանության աթոռի, առանց մի րոպե մտածելու մարդասպան Ալիեւին կասի կառուցողական, իսկ  առ սեփական բանակ վերաբերմունքը կլուբնիկից, չկրակող ՍՈՒ-ից այն կողմ չի անցնի: Փոխարինող, ով Բաքվից վերադարձած գերիին կկալանավորի, դժոխք անցած զինվորին ոչ թե կմեծարի, այլ կհամարի պարտության մեղավորը»:

Աննա Մկրտչյանին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որը արտահերթ ելույթով հանդես եկավ. «Երբ որ դուք օրինակ 2018-ի թավշյա հեղափոխություն անվանում եք իշխանազավթում, ես ուզում եմ հասկանամ՝ ումից ո՞վ է զավթել իշխանությունը: Եթե նկատի ունեք, որ Հայաստանի ժողովուրդը իշխանությունը զավթել է Սերժ Սարգսյանից, գուցե կարող եք այդպես մեկնաբանել, բայց տրամաբանական չի ասել, որ ժողովուրդն  իշխանազավթում է իրականացրել: Հեղափոխությունից հետո երկու ընտրություն է եղել ու գոնե առաջինը ՀՀԿ-ն չի վիճարկել, ինչի՞ մասին եք խոսում, հո բառեր ասելո՞վ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28