Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ նվազել

Փետրվար 08,2022 18:20

Հրապարակվել է 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ): Այն, 5,8 տոկոսով ավելին է 2020 թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն անցյալ տարի, դրան նախորդող տարվա համեմատությամբ 3,3 տոկոսով է ավելացել, փոխարենը 1,1 տոկոսով նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը: Շինարարության ծավալներն անցյալ տարվա հունվար-դեկտեմբերին ավելացել են 7,4 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն էլ՝ 7,5 տոկոսով: Ծառայությունների ծավալն առանց առեւտրի, աճել է 7,8 տոկոսով: Սպառողական գների ինդեքսը նույնպես ավելացել է՝ կազմելով 7,2 տոկոս:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նույնպես նվազել են: Անցյալ տարի 0,6 տոկոսով ավելի քիչ էլեկտրաէներգիա ենք արտադրել, քան՝ 2020-ին: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 12 ամիսների ընթացքում աճ է գրանցել Միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 7,6 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության աճը նախորդ տարվա 12 ամիսներին կազմել է 17, 7 տոկոս, արտահանումն էլ՝ 19,1 տոկոսով, ներմուծումը՝ 16,9 տոկոսով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28