Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը հասցրել են մի վիճակի, երբ նախկին կոլխոզի նախագահներն են մեր երկրին արհամարհանքով վերաբերվում». Իշխան Սաղաթելյան

Փետրվար 08,2022 17:21

«Մեր երկիրը հասցրել են մի վիճակի, երբ նախկին կոլխոզի նախագահներն են մեր երկրին արհամարհանքով վերաբերվում»,-ի պաշտպանություն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:

Իշխան Սաղաթելյանն այս առիթով վրդովվեց՝ այս իշխանությունը մեր երկիրը բերել, հասցրել է այն օրին, որ նույնիսկ ոչ թշնամական երկրի ղեկավարը մեր հինգհազարամյա պատմություն ունեցող ազգի նկատմամբ այդպես է արտահատվում:

Խոսելով իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականության մասին՝ նա ասաց. «Այդ մուրճը միայն ժողովրդի դեմ ու ներքաղաքական կյանքում են օգտագործում: Չեն արձագանքում թշնամուն: Իրենք ի վիճակի չեն թշնամուն արձագանքելու և առհասարակ չեն արձագանքում նաև դրսի այն բոլոր հայտարարություններին, որոնք տեղի են ունենում մեր երկրի նկատմամբ: ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք է, և որևէ մեկն իրավունք չունի դա դնել հարցականի տակ: Սա խոսում է ՀՀ արտաքին քաղաքականություն չունենալու մասին: Այն, որ ասում ենք ծնկի եկածները պետք հեռանան, որ վերականգնվի մեր արժանապատվությունը, հենց սա նկատի ունենք: Պարտության խորհրդանիշ ուժը չի կարող սպասարկել և պատշաճ ներկայացնել ՀՀ շահերը: Երբ վռնդենք այս իշխանությանը, աշխարհը մեզ հետ այլ լեզվով է խոսելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28