Լրահոս
Օրվա լրահոսը

Հափշտակել էր բաճկոն ու վերնաշապիկ, փախչելիս բռունցքով հարվածել խանութի իրեն հետապնդող անվտանգության աշխատակցին

Փետրվար 08,2022 17:09

Փետրվարի 1-ին Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կողոպուտ էր եղել: Ժամը 19-ի սահմաններում մի երիտասարդ հագուստի խանութից բացահայտ հափշտակել էր բաճկոն ու վերնաշապիկ, փախչելիս բռունցքով հարվածել էր իրեն հետապնդող խանութի անվտանգության աշխատակցին ու փախել Աբովյան փողոցի ուղղությամբ: Արամի ու Աբովյան փողոցների խաչմերուկում փախչողի տարօրինակ վարքը չէր վրիպել ՊԾ Երևանի գնդի ոստիկանների աչքից: Պարեկները հետապնդել ու բռնել էին նրան, ապա կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

23-ամյա երիտասարդը, որ Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ է, բերման ենթարկվելիս դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը շարունակել է նաև բաժնում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկվածը ձերբակալվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28