Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում դատարանները, ուժային կառույցները դարձել են բութ գործիք Նիկոլ Փաշինյանի բռնապետությունը ՀՀ-ում հաստատելու համար». Իշխան Սաղաթելյան

Փետրվար 08,2022 16:48

«Փաստաբանները շատ հանգամանքներ ներկայացրին, նաև գրավի առաջարկ արեցին, մնում է այն՝ արդյոք դատավորը կենթարկվի՞ հերթական ճնշման, թե՞ ոչ: Կիրականացնի՞ արդարադատություն, թե՞ ոչ»,- ի պաշտպանություն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյան բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ վերջին օրերի դեպքերն ամեն ինչ ակնհայտ են դարձնում: Նա շեշտեց. «ՀՀ-ում դատարանները, ուժային կառույցները դարձել են բութ գործիք Նիկոլ Փաշինյանի բռնապետությունը ՀՀ-ում հաստատելու համար: Այսօր անկախ դատավորներին դատում են նրա համար, որ իրենք ընդդիմադիրներին ապօրինի չեն դատում: Սա խայտառակություն է: Իսկ միջազգային հանրությունն ու իրավապաշտպան կառույցները լուռ հետևում են այս իրավական բեսպրեդելին»:

Հարցին՝ ո՞րն է այդ լռության պատճառը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ այս իշխանությունը բոլորին ձեռնտու է՝ բացի հայերից: Ուրիշ բացատրություն չկա: Իսկ այս մարդիկ, երբ ժամանակին խոսում էին ժողովրդավարության, անկախ դատական համակարգի մասին, ակնհայտ է, որ կապ չունեն դրա հետ: Իրենց այսօր հետաքրքրում է, թե ինչ կերպ պահեն իրենց իշխանությունը: Պատրաստ են ցանկացած քայլի»:

Խոսելով քաղաքական հետապնդումների մասին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ժողովրդի կողմից ընտրվում են համայնքի ղեկավարներ՝ Մամիկոն Ասլանյան, Առուշ Առուշանյան, Արամ Հարությունյան. նրանց տանում, ձերբակալում, փակում են: Տեսաք՝ ՏԻՄ ընտրություններից հետո նրանց ինչ արեցին: Հիմա էլ Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան… իրենք չեն հասկանում, որ այս ճանապարհով չեն կարող իրենց իշխանությունը պահել: Ինչ-որ մեկն իրենց համոզել է, որ այս իշխանությունը հավերժ է: Չեն հասկանում, որ ցանկացած իշխանություն ժամանակավոր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28