Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդպես լավ չի, ՀՅԴ-ի կառավարության օրինակը բերեք, ասեք՝ 1918-ին ոչ վթար է եղել, ոչ ճանապարհային երթեւեկության կանոններն են խախտել». Սիսակ Գաբրիելյան

Փետրվար 08,2022 16:40

Ինչպես տեղեկացրել ենք, «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է չեղարկել բալային համակարգը, քանի որ սահմանադրությունն արգելում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության միջոցի կիրառումը, օրինակ՝ տուգանք եւ ազատազրկում: Հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանն ասաց, որ մարդը, որից մի խախտման համար բալեր են հանվել, ինչո՞ւ պետք է նաեւ մեքենա վարելու իրավունքից զրկվի:

ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը օրինակ բերեց պատգամավորների գործունեությունը՝ դիմելով Արծվիկ Մինասյանին. «Պարոն Մինասյան, նիստից կբացակայեք, աշխատավարձից պահում կանեն, շատ կբացակայեք՝ կասեն՝ ցտեսություն, պարոն Մինասյան: Սա նշանակում է, որ նույն արարքի համար երկու անգա՞մ են պատժվում»:

Գեղամ Մանուկյանը վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի, մինչեւ բալային համակարգի ներդրումը ավելի քիչ թվով մարդիկ էին մահացել ավտովթարներից: Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Այդպես լավ չի, ՀՅԴ-ի կառավարության օրինակը բերեք, ասեք՝ 1918-ին ոչ վթար է եղել, ոչ ճանապարհային երթեւեկության կանոններն են խախտել: Բնական է, որ 2017 կամ 2018-ին ՃՏՊ-ները կարող էին ավելի քիչ լինել, որովհետեւ միայն այդ տարիներին այնքան մեքենա է ներկրվել Հայաստան, որ 13 տարվա մեջ չի ներկրվել: Բնական է, մեքենաները շատացել են, վթարներն էլ են շատացել»:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն առաջարկեց՝ հակասահմանադրակա՞ն է, դիմեք ՍԴ, թող որոշի, մանավանդ, որ փորձ ունեն:

Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ մեքենաների քանակը վերջին 3 տարիներին 290 հազարով ավելացել է, երբ արդեն կար 600 հազարից ավելի մեքենա, ուստի վթարների թվի աճը կարող է պայմանավորված լինել ոչ թե բալային համակարգի ներդրմամբ, այլ՝ մեքենաների թվի աճով: Նա ընդունեց, որ բալային համակարգը շրջանցելու ձեւեր կան: Օրինակ, վարորդները, երբ տեսնում են, որ պիտի զրկվեն վարորդական իրավունքից, խախտումները գրել են տալիս այլ վարորդի վրա, որը քիչ խախտումներ է արել ու խնդիրն, ըստ էության, չի լուծվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28