Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա որեւէ գերատեսչություն եւ նաեւ մասնավոր հատված, որին 124 մանկապարտեզում կատարվածը վերաբերելի չլինի. Անահիտ Հովհաննիսյան

Փետրվար 08,2022 16:12

«Նման դեպքերում հասարակությունը, լրատվամիջոցները եւ յուրաքանչյուրն իր գործունեության տիրույթում պետք է շատ զգույշ լինեն այդ տեղեկությունները տարածելիս, որովհետեւ վնասում ենք, թե՛ երեխային, որը հնարավոր ռիսկի գոտում է եղել, եւ, թե՛ այդ շրջապատում գտնվող մնացյալ երեխաներին»,-այսօր անդրադառնալով թիվ 124 մանկապարտեզի շուրջ տեղի ունեցողին, «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նախարարության գործառույթների տիրույթում չի գտնվում երեխաներին ծառայությունների տրամադրումը մանկապարտեզներում. «Այնուամենայնիվ, հարցը երեխայի իրավունքների պաշտպանությանն է վերաբերում, եւ չկա որեւէ գերատեսչություն եւ նաեւ մասնավոր հատված, որին հարցը վերաբերելի չլինի»:

Նախարարության պաշտոնյան ասաց, որ նշյալ դեպքով կա հարուցված քրեական գործ եւ իրավապահ մարմինները կպարզեն կատարվածը: Անահիտ Հովհաննիսյանի խոսքով, այդ ամենը պարզելու համար իրավապահները ակտիվ համագործակցում են նաեւ երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28