Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արշակյանը հերքում է միութենական պետության մաս կազմելու խոսակցությունները

Փետրվար 08,2022 16:03

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով միութենական պետության մաս կազմելու խոսակցություններին՝ ասաց, որ նման հարց չի քննարկվում։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:

 

Լրագրողները փորձում էին իր անձնական գնահատականը լսել, սակայն Արշակյանը հղում արեց ԱԳՆ-ին․ «Դուք ԱԳՆ մեկնաբանությունը կարդացե՞լ եք։ Իմ մեկնաբանությունը չի կարող դրանից տարբերվել։ Եթե ԱԳՆ-ն մեկնաբանություն է անում, դա պատշաճ է»։

Ապա Հակոբ Արշակյանն ասաց․«Բազմիցս լսել ենք նման հայտարարություններ, բայց հայ եւ բելառուս ժողովուրդները եղբայրական են, ունեն բարեկամական կապեր։ Որեւէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա։ Որեւէ մեկնաբանության առիթ չեմ տեսնում»։

Ինչ վերաբերում է ընդդիմության տեսակետին, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է արձագանքեր Լուկաշենկոյի ասածներին, Արշակյանը նշեց․ «Կարծում եմ՝ ընդդիմությունը զբաղվելու այլ հարցեր ունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28