«Դիրքորոշումս չի փոխվել։ Այդ կալանավորումը որեւէ ազդեցություն չունի իմ հայացքների վրա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց«Հայաստան» դաշինքի պատգամավոր, վերջերս կալանքից ազատ արձակված Արմեն Չարչյանը։
Մեկնաբանելով տեղեկությունները, թե իշխանությունն իր առաջ պայման է դրել վայր դնել մանդատը, որ չհետապնդվի, Արմեն Չարչյանը նշեց․ «Ես իշխանության հետ որեւէ կապ չեմ ունեցել, ոչ ուղղակի, ոչ էլ քողարկված։ Ավելին՝ իշխանությունը չի էլ փորձել կապի դուրս գալ, այդ ամենը հերյուրանք է։ Այդ ամենին ես պատասխանում եմ Մարկ Տվենի խոսքերով՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»։
«Իզմիրլյան» բ/կ նախկին տնօրենը նաեւ շեշտեց՝ վիրահատարանի «գահից» իջել է եւ նստել ԱԺ կարմիր աթոռին այն նպատակով, որ ազդեցություն ունենա ավելի լավ երկիր կառուցելու գործում․ «Դրանից հետո ես միայն կվերադառնամ իմ վիրահատարան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ