Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բավարարել է Բոլոյանն ընդդեմ Հայաստանի բողոքը

Փետրվար 08,2022 15:40

Մարդու իրավունքների միջազգային դատարանը մասամբ բավարարել է Մարինա Բոթոյանի հայցն ընդդեմ Հայաստանի և պարտավորեցնել նրան վճարել  4500 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Գործը վերաբերում էր 2008թ. Բոթոյանի վիրահատությանը, որից հետո առաջ էին եկել բարդություններ: Բոթոյանը բողոք էր ներկայացրել վիրաբույժի դեմ` նրան մեղադրելով բժշկական սխալի մեջ: Մասնավորապես, նա դժգոհում էր հիվանդանոցում իր խնամքի որակից և որ ամբողջությամբ տեղեկացված չի եղել ընթացակարգի ռիսկերի մասին:

Այդպիսով, դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ կապված համապատասխան փաստերը պարզելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և դիմումատուին համապատասխան փոխհատուցում տրամադրելու ընթացակարգի անհասանելիության հետ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28