Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» ավագանու անդամ Լեւոն Զաքարյանի հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ խոստացել է հանդիպել Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի («Ֆիզգորոդոկի») բնակիչների հետ։
Զաքարյանի դիտարկմանը, որ այս շրջանում կարեւոր շինարարական փաստաթղթերն ուշանում են՝ քաղաքապետն արձագանքեց․ «Չէ, դա միֆ է։ Եղել է մեկ-երկու շաբաթ, որ բան չեմ ստորագրել այլ պատճառներով։ Ուշանալը միֆ է, հանրությանը ես բացահայտ ասում եմ՝ կան կառուցապատողներ, ովքեր դիմում էին, քաղաքաշինական բլոկի տարբեր ԱՊԶ-ներ էին ուզում չգիտեմ՝ 500 հարկ, 600 հարկ , 21 հարկ, որը միայն շենքի հարկերով չպետք է պայմանավորված լինի, այլ երթեւեկության հետ կապված մուտքերը, ելքերը, տրանսպորտի կանգառները եւ այլն։ Այդ ամենը պետք է համալիր դիտարկվի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ