Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց, որ իր հսկողության տակ են քաղաքապետարանի իրավաբանական, գնումների, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ վարչությունները, որտեղ խնդիրներ կան․ «Այդ բոլոր տեղերում մենք պետք է գործառույթային վերլուծություն անենք, թե այդ վարչության աշխատողը ժամը 9-ին գալիս է, ժամը 6-ին գնում, ի՞նչ է անում, նստում է համակարգչի դիմաց ի՞նչ գործ է անում՝ կոֆե են խմում, բամբասում, այս սենյակից այն սենյակ է գնում, ասում է՝ բանը, էնի սենց ասեց, էնի նենց ասեց։ Տենց ինչ-որ տարբեր բաներ են կատարվում քաղաքապետարանում։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն բամբասելու, աշխատում են քաղաքապետարանում եւ դա նորմալ չէ, չեմ հանդուրժելու։ Ասենք՝ երեկ գործակարգավարական նիստ ենք անում, քաղաքապետարանում մարդիկ աշխատանքի ժամին «սթորի» էին գցում։ Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ աշխատանքի ժամին «սթորի» գցենք։ Կամ ժամը 6-ից հետո պետք է «սթորի» գցենք կա՛մ ժամը 1-2-ը, ընդմիջման ժամին»։
Քաղաքապետը վստահեցրեց՝ գլոբալ փոփոխություններ են լինելու, որի փաթեթը մեկ ամսվա ընթացքում կներկայացվի ավագանուն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ