«Ազատություն». Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը մտահոգություն է հայտնում եկեղեցիներից հայկական արձանագրությունները հեռացնելու Բաքվի ծրագրերի կապակցությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից Հայ Առաքելական արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերով: Կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերն ու այլ կրոնական, մշակութային կառույցները», – Թվիթերում գրել է հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզան։
Բաքուն հայտարարել է, թե իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ է ստեղծել:
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: