Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին խնդիր կա․ կուլիսներում մի բան կատարվում է»․ Ռուստամյանը՝ Լուկաշենկոյի խոսքերի մասին

Փետրվար 08,2022 14:27

«Գործընկեր պետությունն առնվազն նման հայտարարություններ չպետք է անի։ Միջազգային պրակտիկայում դա սկանդալային դրվագներից մեկը կարող է համարվել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նման արտահայտությունների պատճառները պետք է մեր մեջ փնտրել․ «Մենք ենք տեղ տալիս, որ այդպես քամահրանքով խոսեն։ Բայց մենակ Լուկաշենկոն չի։ Մեր հարեւան երկրի նախագահն օրը մեջ, երբ առիթ է լինում, խոսում է այդ ոճով, նվաստացնում, վիրավորում քո պետությունն ու նրա ղեկավարին։ Նսեմացած վիճակի արդյունքն ենք տեսնում։ Երբ ասում էինք, որ ՀՀ-ն կորցրել է իր սուբյեկտայնությունը եւ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունի, հեղինակություն չունի, իրականությունն էինք ասում։ Նման հայտարարությունները դրա հետեւանքն են»։

Ըստ պատգամավորի՝ Լուկաշենկոյի ասածը խոսում է ներքին լուրջ խնդիրների մասին, այն մասին, թե կուլիսներում ինչ է տեղի ունենում․ «Դիվանագիտությունը բազմաշերտ է։ Եթե ուզում ես հաջողել, քո դիվանագիտական կորպուսին պետք է հարգես։ Եթե ՀՀ ղեկավարը դիվանագիտական կորպուսին վիրավորում է եւ բացահայտ խոսում, որ պետք է յուրայիններին դեսպան նշանակի, սա նշանակում է, որ քանդում է դիվանագիտական մեծ հարթակը, որն ուներ ՀՀ-ն եւ վայելում էր հեղինակություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28