Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեին: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Հասանովը հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական գործակցությունը զարգանում է վերընթաց ուղղությամբ: Դերեն իր հերթին առանձնահատուկ կարևորել է նման հանդիպումները երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից:
Հասանովն ու Դերեն նաև քննարկել են երկկողմ ռազմատեխնիկական գործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում` ռազմատեխնիկական և այլ ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծման հարցը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ