Լրահոս
Օրվա լրահոսը

Արզականի նախկին ու ներկա գյուղապետերը՝ Վիվասել ՄՏՍ-ին վերագրվող ու չիրականացված խոստումների մասին

Փետրվար 08,2022 12:28

Aravot.am-ը Արզական համայնքի բնակիչներից ստացել է դժգոհություններ, թե Վիվասել ՄՏՍ-ը համայնքի բնակիչներին խոստացել է ասֆալտապատել համայնքի ճանապարհները, բայց խոստումն այդպես էլ չի իրականացրել:

Արզականի գյուղապետ Լիպարիտ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ ինչքանով են բնակիչների հայտնած տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

Լիպարիտ Մարգարյան

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Վիվասել ՄՏՍ-ի խոստումներից ինքը տեղյակ չէ. «Վիվասելը, երբ մեր տարածքում անտենա է դրել, դրել է 2006-2007 թվականներին, այդ ժամանակ ես չեմ եղել, հետո ես բացել եմ այդ տարածքի վարձակալության վերաբերյալ պայմանագրերը, պայմանագրի մեջ նման կետ չկա, որ խոստանում են այս կամ այն անել, իսկ խոստումից ես տեղյակ չեմ»:

Արզականի նախկին գյուղապետ Նորիկ Մովսիսյանն էլ ասաց, որ նման խոստումներ չեն եղել ու չեն էլ կարող լինել: Ըստ գյուղապետի՝ Վիվասել ՄՏՍ-ի անտենան սարի գլխին է, ճանապարհն անցնում է ամառանոցների միջով, այդ ճանապարհից հենց ամառանոցային տնտեսության ժողովուրդն է օգտվում, և այդ խոսակցությունները հնարել են մտածելով՝ դե թող բերի Վիվասելն ասֆալտապատում անի:

Վիվասել ՄՏՍ-ից Aravot.am-ին պարզաբանեցին, որ Արզաքան գյուղում որևիցե ճանապարհ ասֆալտապատելու խոստում Վիվա-ՄՏՍ-ը երբևիցե չի տվել՝ վստահեցնելով, որ առհասարակ՝ Վիվա-ՄՏՍ-ն ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացնում և չի հովանավորում:

Ընկերությունից նաեւ հայտնեցին, որ Արզականում շարժական կապի 8-մետրանոց խողովակային կայանման կայանը Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 2006թ.: Ինչ վերաբերում է կիսատ թողած աշխատանքներին, ապա հարկ է նշել, որ կայանի շուրջ ցանկապատած է և այստեղ կիսատ թողնված գործեր չկան: Կայանի և էլեկտրասնուցման համակարգի տեղադրման համար գյուղի որևիցե ենթակառուցվածք չի քանդվել կամ վնասվել, աշխատանքները հասցվել են ավարտի:

Վիվա-ՄՏՍ-ի կայանը տեղադրված է սարի վրա, որի ձախ կողմում Արզական գյուղն է, իսկ աջ կողմում՝ ամառանոցային թաղամասը: Ինչպես կարելի է նկատել Google Maps քարտեզից՝ անմիջական հարևանությամբ չկա ո՛չ ֆուտբոլի դաշտ, և ոչ էլ՝ բնակելի տուն:

Տեղանքի քարտեզի սքրինշոթում շրջանակի մեջ վերցված կայանը Վիվա-ՄՏՍ-ի՝ վերը նշված կայանն է:

Առավոտ. Առցանց քարտեզի վրա կարելի է տեսնել, որ Վիվա–ՄՏՍ–ի կայանից զատ, բլրի վրա առկա է ևս մեկ՝ ավելի բարձր աշտարակ։ Լուսանկարում երևում է, որ մոտ 30-40-մետրանոց այս աշտարակի վրա ևս ամրացված են հաղորդիչ սարքավորումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28