Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը դադարեցրել է Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները եւ դուրս է եկել հանձնաժողովի կազմից։ Այս մասին այսօր հայտարարվեց ավագանու հերթական նիստում։
Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Գեւորգյանն էլ իր դիմումի համաձայն դադարեցրել է հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ