Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմադրության շարժման նպատակն է պաշտպանել Արցախն ու Հայաստանը, հայ ժողովրդի ապրելու իրավունքը իր նախնիների բնօրրանում»

Փետրվար 08,2022 12:03

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Փետրվարի 6-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորները Գյումրիում էին։

Այցելելով Գյումրու պանթեոն և ևս մեկ անգամ խոնարհվելով մեր որդիների, մարտական ընկերների լուռ շիրիմների առջև՝ այն վստահ գիտակցումն ունենք, որ ազատամարտը չի ավարտվել, և հանձնվել կամ համակերպվել նշանակում է մեղսակից լինել այն ապիկար, ազգադավ իշխանություններին, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մենակ թողեցին Հայկական բանակն ու ազգի՝ Արցախ մեկնած հայրենապաշտ, ազնվական սերուցքը թշնամու կրակի տակ, արգելված զինատեսակների թիրախում։

Պայքարը շարունակվում է, և Դիմադրության շարժման նպատակն է պաշտպանել Արցախն ու Հայաստանը, հայ ժողովրդի ապրելու իրավունքը իր նախնիների բնօրրանում։

Գյումրիում մեզ սպասում էին մեր համակիրները։ Անկեղծ, անմիջական զրույցի ժամանակ նրանք ներկայացրին իրենց մտահոգությունները ոչ միայն մեր պետության անվտանգությանը սպառնացող մարտահրավերների, այլև սոցիալական հարցերի, գյուղատնտեսության վերաբերյալ։ Եվ անհնար էր չտեսնել ու չգնահատել այն նվիրումը, որով Գյումրու ֆերմերները, կառչած իրենց հողին, ապրում են ու արարում՝ բոլոր դժվարություններն արժանապատվորեն հաղթահարելով։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28