Երեւանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկեց ավագանու անդամների մանդատների հրաժարումով եւ հրաժարվածների մանդատները «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարներին փոխանցելով։
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներ Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լիլիթ Պիպոյանի մանդատները, ըստ ԿԸՀ որոշման, փոխանցվեցին «Իմ քայլը» ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանյանին եւ Արտաշես Մակարյանին։
Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը եւ Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Օվսաննա Հովսեփյանի եւ Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլի» ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մանուկյանին եւ Շուշաննա Սիրականյանին։ Սակայն վերջիններս նույնպես դիմումներ են ներկայացրել լիազորությունները դադարեցնելու մասին։
Կարդացեք նաև
Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի եւ Շուշաննա Սիրականյանի մանդատերը տրվել են ցուցակի հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին եւ Հեղինե Ոսկանյանին։
Աննա Ավանեսյանն ու Վահան Ներսիսյանը նույնպես դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին, նրանց մանդատները փոխանցվեցին Լեւոն Սահակյանին եւ Մանուել Մարգարյանին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ