Կարծես թե դատավորներն այլեւս իրավասու չեն սեփական որոշումներն ու վճիռները կայացնելու, իսկ տարիների կրթությունն ու երկարամյա աշխատանքային փորձն առ ոչինչ են, եթե կայացրած որոշումներն օրվա իշխանությունների սրտով չեն։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց դատական համակարգի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները․ «1999 թվականի փետրվարի 16-ից աշխատում եմ դատարաններում, անձամբ ծանոթ եմ եղել մինչ օրս կալանավորված բոլոր դատավորների հետ, նույնիսկ ընկերություն եմ արել նրանցից մի քանիսի հետ, դատավոր Բորիս Բախշիյանին չեմ ճանաչել ու նրան երբեւէ չեմ հանդիպել, սակայն երբեք դատավորի կալանավորմամբ այսպիսի ցավ չեմ ապրել․․․»։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում խոսեց դատական համակարգի անկախության մասին․ «Դատական համակարգի անկախության վերաբերյալ բավական մտահոգություններ են հնչում, ինչը դեռեւս դատարանների շրջափակումից սկսած, պարբերաբար թարմացվել են, եւ ամեն մի նմանատիպ դրսեւորում, որը կապված է լինում այս կամ այն դատավորի գործունեության հետ կամ նրա հանդեպ որոշակի ճնշումների հետ, խնդիրը նորից գլուխ է բարձրացնում եւ դարձյալ առաջացնում է լուրջ մարտահրավերներ դատական համակարգի անկախության վերաբերյալ եւ ճնշման որոշակի մեխանիզմներ այլ դատավորների համար, որպեսզի նրանք եւս վերանայեն իրենց գործողությունները՝ ապագայում կայացվելիք որոշումներում։
Իրականում այնպես չէ, որ դատական համակարգը եղել է լիակատար անկախ, կամ չեն եղել կոռուպցիոն դրսեւորումներ ու ռիսկեր, միշտ եղել են այդ խնդիրները, եւ դատական համակարգը լիովին անկախ չի կարողացել գործել, ուղղակի այսօր սպասելիքները՝ ավելի անկախ դատական համակարգ ունենալու վերաբերյալ, ավելի շատ էին, դրա համար արձագանքներն այսպիսին են»։
Կարդացեք նաև
Մերի ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: