Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Այսօր ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ Լուկաշենկոն անթույլատրելի, պետության ղեկավարին ոչ հարիր պնդումներ է արել. «Այդ որակումները իսկապես դատապարտելի են: Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկերոջ նկատմամբ: Ես ուզում եմ հիշեցնել, թե ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը, պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանը»:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ արձագանքեց. «Լուկաշենկոները եւ Մարգարիտա սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում ՌԴ-ի իշխանություններին: Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ մի հատ իր Մինսկի օդանավակայանը մտնի, որը ավելի շատ հիշեցնում է խոզանոց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ