ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալիեւի չափազանց լավ ու ճշգրիտ պլանավորած հայատյացության քաղաքականությունը կարծես դեռ խորությամբ չի ընկալվում, հետեւաբար նաեւ դրա հետեւանքների կանխման դեմ գործողություններ չեն արվում։
Մի շատ կարեւոր հանգամանք դուրս մնաց երեկ գերիների վերադարձման գործընթացից. Ալիեւը պահանջել է գերիների դիմաց ստանալ «տեղեկություններ առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների եւ խաղաղ բնակչության մասին», որոնք, ըստ Ադրբեջանի, «հուղարկավորվել են եղբայրական գերեզմանոցներում» եւ պահանջում է այդօրինակ զանգվածային հուղարկավորությունների վայրերի մասին տեղեկություններ։
Ալիեւի համար իր երկրի քաղաքացիները ոչինչ են եւ նրան բացարձակ պետք չեն իր քաղաքացիների գերեզմանները, սա բոլորովին այլ պատճառ ունի եւ դա ծրագրի կարեւոր մասն է։ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի առաջին պարտությունից հետո շատ լավ հասկանում են, որ հաջորդն ավելին է լինելու, եւ Խոջալուի սուտը պետք է հիմնավորել, հայերի կողմից պատերազմական հանցագործությունների կեղծ թեզով, հայերին ռասիստներ հռչակելով պետք է շղարշել իրենց իսկ գործած պատերազմական հանցագործություններն ու շարունակաբար իրականացվող հայատյացության ռասիստական քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Այս նույն համատեքստում է մեկնարկել Նժդեհի դեմ նոր հիստերիաների շարքը, եւ ոչ թե պարզ, էմոցիոնալ, ինչպես բնորոշում է ՀՀ վարչապետը «միամտաբար», այլ լուրջ ուսումնասիրությունների հիմքով մշակված քաղաքականությամբ, որին մինչ այժմ ոչնչով չենք հակադարձում ու կրկին` հետեւանքներն անդառնալի են լինելու։