«Հայաստան» խմբակցությունից Անդրանիկ Թեւանյանն այսօր ԱԺ նիստում ելույթով հանդես եկավ ու հայտարարեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները ստորագրել են օկուպացված Շուշիի հռչակագիրը, այն ամբողջությամբ բովանդակությամբ հակահայկական է: Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային հետապնդումից ու պետք է տեղափոխվի պատմաբանների տիրույթ. «Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են այդ հռչակագիրը ու մինչ այս պահը ԱԺ-ն գոնե իր մամլո խոսնակի մակարդակով չի արձագանքել»:
Ըստ Թեւանյանի, Հայաստանի որեւէ պետական մարմին չի արձագանքել սրան ու այն հայտարարությունները, թե առանց նախապայմանների են հարաբերությունները կարգավորում Թուրքիայի հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում այս գործընթացի հետ:
Նա ասաց, որ արտաքին մարտահրավեր է այդ հռչակագրի վավերացումը մեզ համար ու ԱԺ-ն պետք է բանաձեւ գտնի, տարբերակ գտնի ու արձագանքի այդ ամենին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ