Լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ այս կապակցությամբ պարզաբանում ենք․
Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև աշխատանքային հանդիպում է եղել։ Քննարկման ընթացքում որոշ հարցերի շուրջ նրանց կարծիքները չեն համընկել, կողմերը բանավիճել են։
Քաշքշուկի, հայհոյանքների և փոխադարձ հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրողությանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի աշխատանքային հարաբերությունները եղել և մնում են գործընկերային, սերտ ու արդյունավետ։