Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ հաջորդ իշխանափոխությունից հետո, երբ էլ դա լինի, ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը ու բոլոր մնացած իրավապահ մարմիններն իրենց ժամանակի եւ ներուժի մեծ մասը ծախսելու են ՔՊ-ականների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց տակը «կոմպրոմատով փորելու» վրա: Բռնագանձվելու է ՔՊ-ական պատգամավորների եւ բարձրաստիճան պաշտոնյաների «ապօրինի գույքը»: (Եթե, Աստված մի արասցե, իշխանության գա Քոչարյանը, ապա ՔՊ-ականներով գործընթացը չի սահմանափակվի՝ նա մեկ առ մեկ «կհիշի» բոլոր նրանց, ովքեր վերջին մի քանի տասնամյակում իր հասցեին որեւէ թթու խոսք են ասել): Այդ մոտեցման ամենակարեւոր բացասական հետեւանքն, իմ կարծիքով, այն է, որ դա չափազանց անարդյունավետ է դարձնում պետական համակարգի աշխատանքը:
Կարելի է միայն ենթադրել, թե այս 3,5 տարվա ընթացքում քանի հազար մանր ու միջին չինովնիկ է կանչվել հարցաքննությունների, որոնց ընթացքում այդ պաշտոնյաներին խնդրել, հորդորել, համոզել, պահանջել են, որ նրանք ցուցմունք տան այս կամ այն թիրախավորված «նախկինի» դեմ՝ ընդ որում, հաճախ 10 կամ 20 տարվա հնության գործերի վերաբերյալ: Դա արվում էր ոչ թե արդարության, օրինականության եւ մնացած լավ-լավ բաների, այլ՝ քաղաքական վրեժի, հասարակության զգացմունքներին հագուրդ տալու եւ քարոզչական էֆեկտ ստանալու համար: Կառավարության շենքից ղեկավարվող իրավապահների այս տիտանական աշխատանքը առանձնապես խոշոր «որսաքանակի» չի հանգեցրել, եւ հիմնական պատճառներն, իհարկե, «նախկինների» ճարպկությունն է, նրանց զգուշավորությունը, ինչպես նաեւ՝ իրավապահների պրոֆեսիոնալիզմի պակասը:
Ինչպե՞ս է այդ ամենն անդրադառնում պետական պաշտոնյաների վրա: Նրանք, բնականաբար, տեսնում են, որ այդ քրեական գործերի նպատակն ամենեւին օրինականությունը չէ, որ Աննա Վարդապետյանի կամ կառավարության այլ պաշտոնյաների միջնորդությամբ ուղղորդվող քննիչների նպատակը բոլորովին այլ է: Դրանից ի՞նչ եզրակացություն կարող է անել շարքային բյուրոկրատը: Ինձ թվում է, պատասխանը պարզ է՝ «արի, ես ոչ մի բան չանեմ, ոչ մի նախաձեռնություն չցուցաբերեմ, որպեսզի ինձ 10 կամ 20 տարի հետո չկանչեն»:
Այժմ ընթանում է դատական դաշտի «մաքրազարդումը» («зачистка»): Ովքեր են մնալու դատավորների շարքերում, եթե այս իշխանությունը գոյատեւի եւս, ասենք, 5 տարի. «թմբուկ խփողները» (ՔՊ-ական «կոմսոմոլը») եւ նրանք, ովքեր ծառայել են «նախկիններին» (որովհետեւ, նրանց համար միեւնույն է՝ նրանք «Բաղրամյան – 26-ի» հրահանգներն են կատարում թե Հանրապետության հրապարակի): Բայց իշխանափոխությունից հետո այսօրվա «կոմսոմոլները» կփոխարինվեն նոր «կոմսոմոլներով»: Իսկ հրահանգներ կատարողերը կմնան:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բա ինչ ե՞ք առաջարկում։
Օրինակ կարելի ա ,բոլոր ժամանակների չինովնիկներին դատել,ասենք միջինացված մի 8 տարով, կախված զբաղեցրած պաշտոնից ՝ դատավորներին 12 տարի նախարարին 10 տարի փոխնախարարին 8 տարի, բայց բոլորին անխտիր՝ ՔՊ ական սերժական քոչարյանական Լևոնական։Այդ դեպքում կապահովենք քաղաքական արդարություն, միևնույն ժամանակ հասարակությունը չենք բաժանի յուրայինների և օտարների,դատարանները չենք ծանրաբեռնի։
Դաժան է և անօրինական,համաձայն եմ, բայց արդար է։
Կամ էլ պետք է համընդհանուր ամնիստիա հայտարարվի,դա շատ հումանիստական է,բայց արդար չէ։
Կարծում եմ, պետք է սովորենք եւ պատրաստ լինենք’ հենց առիթ ստեղծվի, լիովին կարողանանք այդ առիթից օգտվել, այսօր դեռ այդ առիթը չի նշմարվում, բայց ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում եւ մի օր էլ ֆորս մաժոր կլինի’ հենց մեր ուզած առիթը ի հայտ կգա եւ այդքան սպասված առիթը մեր ձեռքից բաց չենք թողնի: Ստեղծում ենք զուտ պրոֆեսիոնալների կողմից արարված հզոր Ազգային Ընդդիմություն, այն բոլոր պետական, հասարակական, քաղաքական թե անհատական կառույցները, որոնք երդվում են չանցնել միասին իրենց կողմից հստակ ձեւակերպված վերազգային կամ այլ կերպ’ համաազգային գոյաբանական կարմիր գծերը եւ երդվում են կանխարգելել համաազգային գոյաբանական կարմիր գծերի հատելը ոչ միայն Ընդդիմության, այլեւ ցանկացած այլ ներսի թե դրսի պետական, հասարակական, քաղաքական թե անհատական կառույցների կողմից: Կանխարգելում եւ ոչ թե պատիժ զանցարարների նկատմամբ, մարդը մարդուն պատժելու իրավունք չունի, պատիժը կանխարգելության պակասից է կամ դրա բացակայությունից, որն էլ ոչ պրոֆեսիոնալիզմի հետեւանքով է, միայն արհեստավարժ մասնագետներն են ունակ կանխարգելելու զանցանքը’ ոչ մեկս էլ սուրբ չենք, զանցանք թե հանցանք բոլորս էլ հնարավոր է անենք, բայց դրանց չափն ու հավանականությունը զգալի փոքրացնելու համար անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես անփորձ վարորդին կանոններ ու վարել սովորեցնելը մինչեւ ավտոմատիզմի լավագույն կանխարգելիչ միջոցառումն է վթարներից ու օրինազանցությունից զերծ պահելու համար:
Ընտանիքը բաղկացած է ընտանիքի անդամներից’ անհատ մարդկանցից, այդ անդամների միջեւ վեճը լուծվում է ընտանիքի դատական օրենքներով եւ համակարգով, համայնքը բաղկացած է համայնքի անդամներից’ ընտանիքներից, այդ ընտանիքների միջեւ վեճը լուծվում է համայնքի դատական օրենքներով եւ համակարգով, պետությունը բաղկացած է պետության անդամներից’ համայնքներից, այդ համայնքների միջեւ վեճը լուծվում է պետության դատական օրենքներով ու համակարգով, արքայությունը բաղկացած է արքայության անդամներից’ պետություններից, պետությունների միջեւ վեճը լուծվում է արքայության դատական օրենքներով եւ համակարգով, մոլորակի կառավարությունը բաղկացած է արքայություններից, այդ արքայությունների միջեւ վեճը լուծվում է մոլորակի կառավարության դատական օրենքներով եւ համակարգով, արեգակնային կառավարությունը բաղկացած է մոլորակների կառավարություններից, այդ մոլորակների միջեւ վեճը լուծվում է արեգակնային կառավարության դատական օրենքներով եւ համակարգով եւ այսպես շարունակ մինչեւ Մետագալակտիկա 🙂 Սա կառավարման միայն դատական ճյուղին էր վերաբերվում, հիմա անցնենք կառավարման օրենսդիր եւ գործադիր ճյուղերին.. 🙂