Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձեւեր մի թափեք

Փետրվար 07,2022 23:23

Հայաստանի հպարտված գործիչները կարծես վրդովված են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից․ «Հայաստանը գնալու տեղ չունի, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։ Իսկապես վիրավորական է։ Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք Լուկաշենկոն իրեն  նման արտահայտություն թույլ կտար, առնվազն մինչև 2020թ․նոյեմբերի  9-ը։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից,պաշտոնապես  Արցախից հրաժարվելու հետո, համոզված եմ, որ նույն կերպ են մտածում աշխարհի բոլոր երկրների  ղեկավարները։

Ուղղակի Լուկաշենկոն առավել անկեղծ և գուցե գռեհիկ ձևով ասում է այն, ինչ մտածում են մյուսները։ Իսկ այլ երկրների ղեկավարները խորն արհամարհանքով, բայց և պահպանելով դիվանագիտական էթիկետը, փորձում են ուղղակի օգտագործել Հայաստանի իշխանություն կոչված բռնապետիկին, իրենց շահերն առաջ տանելու համար։ Բայց ինքս հարց ունեմ այդ կեղծ վրդովվածներին․Ինչու՞ չեք զայրանում, երբ Ադրբեջանի նախագահն առավել քան Լուկաշենկոն նվաստացնում և ծաղրում է Հայաստանին և հայերին։ Այնպես որ, ձևեր մի թափեք։ Եվ իսկապես, եկեք անկեղծ խոսենք, ու՞մ է պետք պարտված, ջախջախված, արժանապատվությունից զուրկ Հայաստանը, որը նույնիսկ պարտությունից հետո շարունակում է հանդուրժել պարտության պատասխանատու իշխանությանը։ Այն պետք է միայն ու միայն մեկ, ներեցեք երկու պետությունների՝ Թուրքիա և Ադրբեջան, որին էլ համաձայն է Հայաստանի իշխանությունը։

Ավետիկ Իշխանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28