Այսօր Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն իրականացրեց Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի առաջին թռիչքը:
Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում՝ էմիրաթական բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկման արդյունքում։
Արմեն Սարգսյանն ասել էր, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստան-ԱՄԷ առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ և էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ