Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հույս ունեմ` Բելառուսի նորանշանակ դեսպանն արդեն կանչվել է ՀՀ ԱԳՆ՝ պարզաբանման. Արման Բաբաջանյան

Փետրվար 07,2022 20:20

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հանրությունը պետք է մի մարդու պես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից անհապաղ պահանջի հրապարակայնորեն պատասխանել Բելառուսի տխրահռչակ նախագահ Լուկաշենկոյի՝ Սոլովյովի հետ վերջին հարցազրույցում արած անթույլատրելի հայտարարությունների համար։

Հույս ունեմ, որ Բելառուսի նորանշանակ դեսպանն արդեն կանչվել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ պարզաբանման։

Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը առևտրի առարկա չէ, ոչ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի, ոչ ռուս-բելառուսական միութենական պետության, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԽՍՀՄ վերածննդի հույսերով մեռնող այս զառամյալի երազանքների համար, ոչ իսկ նրանց, ովքեր Հայաստանում հաշտվել են մեր երկրի անվտանգությունը գնել՝ երկրի ինքնիշխանությունը հանձնելու դիմաց։

Չկա անվտանգություն առանց անկախության, չկա անվտանգություն առանց ժողովրդավարության, չկա Հայաստան առանց անկախության․․․

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28