Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:
Խորհրդակցությանը քննարկվել են այս տարվա հուլիսին Երևանում անցկացվելիք Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները:
Նշվել է, որ Հայաստանում նման խոշորամասշտաբ օլիմպիադա անցկացվելու է առաջին անգամ: Միջոցառմանը մասնակցելու են 80 երկրի թիմեր:
Բացման և փակման արարողությունները տեղի են ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ բուն օլիմպիադան անցկացվելու է մարզահամերգային համալիրում:
Կարդացեք նաև
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է նման խոշոր միջոցառման անցկացումը մեր երկրում և ընդգծել նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով և ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու անհրաժեշտությունը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ