Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը պղծել են Տրապիզոնի հին հունական Սյումելա վանքը՝ էլեկտրոնային երաժշտությամբ տեսահոլովակ նկարահանելով այնտեղ

Փետրվար 07,2022 17:34

Տրապիզոնում գտնվող 4-րդ դարի հունական Սյումելա հնամենի վանքը, որը ներկայում վերականգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես փակ է այցելուների առաջ, սրբապղծության է ենթարկվել թուրքերի կողմից։ DJ Ահմեդ Շենթերզին իր երաժշտական խմբի հետ մեկտեղ այնտեղ տեսահոլովակ է նկարահանել՝ հատուկ թույլտվություն ստանալով տեղի նահանգապետարանից։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ տեսահոլովակի նկարահանման ժամանակ վանքում էլեկտրոնային երաժշտություն է հնչել, և նկարահանումն ուղեկցվել է պարերի կատարմամբ։ Այս տեսարանը սոցիալական մեդիայում վրդովմունքի տեղիք է տվել։

Սոցիալական հարթակներում կատարված քննարկումների ժամանակ մտահոգություն է հնչել, թե բարձր երաժշտության ձայները ոչ միայն վիրավորանք են հոգևոր արժեքի նկատմամբ, այլ մինչև իսկ կարող են սպառնալիք լինել ու քանդել հինավուրց վանքի դարավոր պատերը։

Ինչ վերաբերում է սույն նախագծի հեղինակ DJ Ահմեդ Շենթերզիին, ապա վերջինս փորձել է արդարանալ՝ ասելով, թե այս նախագծի միջոցով իրենք փորձել են աշխարհին այլ տեսանկյունից ներկայացնել Սյումելա վանքը։

Մի քանի տարի առաջ էլ թուրքերը նորաձևության ցուցադրություն էին կազմակերպել Անիի հայկական եկեղեցիներում։ Նման դեպքերն ամեն անգամ հիշեցնում են, որ այլ հավատքների սրբավայրերը թուրքական իշխանության և հասարակության համար միայն որպես զբոսաշրջություն զարգացնելու վայր են դիտարկվում

Մելինե ԱՆՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28