Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանում ստեղծելու են նոր հակակոռուպցիոն եւ նոր վարչական պալատներ

Փետրվար 07,2022 17:22

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել նոր վարչական պալատ, որի արդյունքում քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն կգործեն առանձին երկու պալատներ: Նաեւ առաջարկվում է ներդնել դատավորի թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների համալրման նոր ճկուն մեխանիզմներ: Վճռաբեկ դատարանում առաջարկվում է ստեղծել նոր հակակոռուպցիոն պալատ, որը լինելու է երկու կազմով՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննություն իրականացնող: ՀՀ գործող օրենսդրությամբ արդեն կա հակակոռուպցիոն դատարան ու մասնագիտացված պալատներով առավել արդյունավետ քննություն կիրականացվի Վճռաբեկում: Հակակոռուպցիոն պալատի երկու կազմն էլ ունենալու է 5-ական դատավոր: Քաղաքացիական պալատը համալրվելու է 7 թվակազմով, քրեականը՝ 6:

Ինչ վերաբերում է երկրորդ փոփոխությանը, վերջին 12 տարում տասը տարվա մասնագիտական փորձ ունեցող մասնագետները կարող են ԲԴԽ դիմում ներկայացնել՝ կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով ու վերջին 10 տարում 8 տարվա մասնագիտական փորձ ունեցողը՝ Վերաքննիչ դատարանում:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28