Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ֆիլմ է, որտեղ մենք ենք, հայրենիքի հանդեպ մեր վերաբերմունքը, ու կա պատերազմ». Ալեքսանդր Խաչատրյան

Փետրվար 07,2022 16:46

Մարտի 1-ից երեւանյան կինոէկրաններին կցուցադրվի Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը, որը պատմում է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։

A press conference dedicated to the premier of Roman Musheghyan’s ‘It’s Spring’ movie took place at the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Ռոման Մուշեղյանի խոսքով, ֆիլմի ստեղծումն ինքնանպատակ չէ, այն հատուկ ուղերձ ունի. «Ցանկացած հայ պետք է տեսնի այն ու կարողանա ինչ-որ բան քաղել այդ ուղերձից»:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, դերասան Ալեքսանդր Խաչատրյանի ձեւակերպմամբ. «Ֆիլմն ավելի շատ մեր մասին է ստացվել, հայրենասիրության դրսեւորումների մասին: Սա ֆիլմ, որտեղ մենք ենք, հայրենիքի հանդեպ մեր վերաբերմունքը եւ կա պատերազմ»:

A press conference dedicated to the premier of Roman Musheghyan’s ‘It’s Spring’ movie took place at the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Ըստ Դիանա Ավետիսյանի, ֆիլմը սիրո մասին է. «Ինձ համար սերը միայն կին-տղամարդ սերը չէ, դա հայրենիքի հանդեպ սերն է, ծնողի հանդեպ սերը»:

Ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանն ասաց, որ «Գարուն ա․․․»-ն նայելուց հետո հետո մարդիկ կտեսնեն, թե ինչ են ցանկացել ասել: «Ընդհանրապես մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է…Սա պատերազմի արհավիրքի միջոցով մեր ինքնությունը հերթական անգամ պարզելու փորձ եւ միջոց է, որը ստացվել է»,- ընդգծեց նա:

Հավելենք, որ ֆիլմի օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանինն է, նկարիչը Տիգրան Ասատուրովն է։ «Գարուն ա․․․» ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։

«Մենք 2000 տարի անընդհատ բարոյական հաղթանակներ ենք ունեցել, եւ բարոյական հաղթանակներից հետո կորցրել ենք տարածքներ: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերջապես ունեցանք մի բարոյական եւ նյութական հաղթանակ, ու կարողացանք տարածքներից մի փոքրիկ մաս վերադարձնել: Այդ մասին նորմալ ֆիլմ չկար: Հարություն Ղուկասյանի հետ խոսում էինք այն մասին, որ մի սցենար գրվի այդ պատերազմի թեմայով: 2015-ին գրեթե սկսել էինք աշխատանքները, մտածում էինք` Աստված չանի, նոր պատերազմ լինի, ո՞վ է գնալու կռվելու: Մտածում էինք, որ մարդկանց մոտ էլ չկա ոգեւորություն, հուսահատված են: Մեկ էլ հանկարծ եղավ Քառօրյան, եւ բոլորիս համար անակնկալ էր ժողովրդի` մի մարդու նման ոտքի կանգնելը Սփյուռքում եւ Հայաստանում, «զինկոմիսարիատների» առաջ հերթ կանգնելը:Մտածեցինք, որ հենց սրա մասին պետք է ֆիլմ նկարել…Իսկ այս պատերազմի ժամանակ այդ ամենն արդեն անակնկալ չէր»,-մանրամասներ ներկայացրեց Ալեքսանդր Խաչատրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28