Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե յուրաքանչյուրդ հայտնվի մի վիճակում, երբ ձեզ հայհոյեն, ձեր հետ գտնվող ցանկացած անձ միջամտելու է»․ Վլադիմիր Վարդանյան

Փետրվար 07,2022 15:09

«Հայհոյանքը, որպես բարոյական նորմ, արգելված է եղել ՀՀ-ում, արգելված է եւ հուսամ՝ արգելված կմնա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Freedom House միջազգային կազմակերպության հայտարարությանը, որով վերջինս խորապես մտահոգված է ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքը քրեականցնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով։

«Հայհոյանքը խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ անգամ ՄԻԵԴ-ը պաշտպանություն չի տրամադրել հայհոյանք տված մարդուն։ Օրենքի նպատակն իրավիճակը շտկելն է»,-համոզմունք հայտնեց Վլադիմիր Վարդանյանը։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ հայհոյանքի քրեականացմանը վերաբերող հոդվածն ուժի մեջ մտնելուց ի վեր քրեական գործեր են հարուցվել 263 դեպքի առթիվ, պատգամավորը նշեց․ «Խնդիրը նրանում է, որ դատարանները պարտավոր են նեղ ընկալմամբ եւ անձնական կյանքի եւ խոսքի ազատության միջեւ հավասարակշռությունը պահպանելով՝ իրականացնել արդարադատություն»։

Վարդանյանը հորդորեց անկեղծ լինել իրար հետ․ «Եթե յուրաքանչյուրդ հայտնվի այն վիճակում, երբ ձեզ հայհոյեն, ձեր հետ գտնվող ցանկացած անձ միջամտելու է։ Ցավոք, դա վերածվում է այնպիսի միջամտության, որը շեմային է լինելու քրեական օրենսգրքով սահմանված արգելքների հետ։ Հայհոյանքը պետք է արգելված լինի։ Հուսամ՝ արգելված կմնա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28