Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ի վիճակի չեք այս իշխանությանը վռնդելու, դուք էլ հեռացեք». Էդգար Ղազարյանը՝ ընդդիմությանը

Փետրվար 07,2022 14:55

«Մեզ ուժեղ ընդդիմություն է պետք, եթե ընդդիմությունն ուժեղ չէ, նա մեզ պետք չէ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը` անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության վարքագծին: Նա հույս ունի, որ ընդդիմությունը կվերանայի պայքարի իր մոտեցումները:

Էդգար Ղազարյանը հիշեցրեց՝ ժամանակին ընդդիմությունը փողոցային երթեր էր անում, ակտիվություն ցուցաբերում, իսկ հիմա հանգիստ միայն մասնակցում է ԱԺ-ում աշխատանքներին. «Մեզ պետք է ընդդիմություն այս իշխանությանը վռնդելու ունակություններով: Եթե ուղղակի իմիջ պետք է ստեղծեք ընդդիմության, ուրեմն ավելի լավ է՝ ընդդիմություն չլինի: Ինչո՞ւ եք ընդդիմության իմիջ ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանն իմանա՝ ընդդիմություն կա, իշխանություն կա՞: Եթե ի վիճակի չեք նրան վռնդելու, դուք էլ հեռացեք: Ժամանակին փողոցային երթեր էին անում, հիմա հանգիստ լույսը բացվում է, մարդիկ գնում են գործի, հիմա ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին են մասնակցում, բայց դատում են այն դատավորին, որն ազատ է արձակել Աշոտ Մինասյանին, դատում են այն համայնքի ղեկավարներին, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եթե բան չեք կարողանում անել, վեր կացեք, ասեք՝ բան չենք կարողանում: Քանի դուք այնտեղ եք, այդ դաշտը փակ է ուրիշների համար: Մենք ի սկզբանե վստահել եք ձեզ: Ես Վայոց ձորի գյուղերով գնացել, քարոզչություն եմ արել, ասել՝ Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք, էս մարդկանցից որին ուզում եք, ընտրեք: Պայքարել եմ, որ իրենք լինեն պատգամավոր, որ հիմա Վահագն Խաչատուրյանը գա՞, Նիկոլ Փաշինյանի որոշի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից դառնում է նախագա՞հ: Այսօր ամեն տեղ Տեր-Պետրոսյանն է նստած. ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանն ո՞վ է, ՍԴ-ում Վահե Գրիգորյանը, ԱԺ-ում Խաչատուր Սուքիասյանը ո՞վ է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հիմա նախագահականում էլ Վահագն Խաչատուրյանը կդառնա»:

Էդգար Ղազարյանը վրդովված է՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի առաջադրում նախագահի թեկնածու: Դիտարկմանը, թե ընդդիմադիրները պատճառաբանում են, որ չեն ուզում մտնել մի խաղի մեջ, որտեղ պարտվելու են, Էդգար Ղազարյանը հիշեցրեց Արթուր Ղազինյանի ընտրությունը ու ասաց. «Արթուր Ղազինյանին, որ առաջադրում էիք Անդրանիկ Քոչարյանին տեղակալ՝ վստահ չէի՞ք, որ պարտվելու եք, ինչո՞ւ էիք դա անում: Թե՞ Ձեզ համար ԱԺ-ում մի հանձնաժողովի փոխնախագահն ավելի կարևոր է, քան ՀՀ նախագահը։ Բա ո՞նց ՔՊ-ն քվեարկեց Արմեն Գևորգյանի, Վահե Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի համար, որ դառնան ԱԺ նախագահի տեղակալ, հանձնաժողովի նախագահների տեղակալներ: Ինչո՞ւ եք մտածում, որ կպարտվեք: Եթե Նիկոլը ձեր խելքին լիներ, այսօր կլինե՞ր վարչապետ: ՀՀԿ-ն պակա՞ս քվեարկեց նրա օգտին, որ նա դարձավ վարչապետ: Ինձ անհանգստացնում է ընդդիմության թույլ վիճակը, ուզում եմ, որ վերանայեն իրենց գործողությունները»:

Ըստ Էդգար Ղազարյանի՝ ընդդիմադիր խմբակցությունների ցանկացած պատգամավոր ավելի լավ նախագահ կարող էր լինել: Նա հավելեց. «Մեկը չի ասում՝ մեր նախագահն ո՞ւր է, տոմս առավ, թռավ Դուբայ, Դուբայից գնաց Լոնդոն, նույնիսկ Հայաստան չեկավ էլ: Կարող է՝ դեղ են սրսկել, ատրճանակ պահել գլխին, որ հրաժարական գրի: Մի տեսաուղերձ չկա, ինքնաթիռ ուղարկեք, տեսնենք՝ ի՞նչ է եղել այդ մարդուն: Անտեր թողել եք դրսում, գա, տեսնենք՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ է հրաժարական տվել: Կիրակի օրով, ժամը 23.00-ին հրաժարականի տեքստ է տարածում, ոչ ամսաթիվ կա, ոչ համար կա դրված փաստաթղթի վրա»:

Խոսելով Նարեկ Մանթաշյանի մասին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Նարեկ Մանթաշյանը գտնվում է կալանքի տակ ու առողջական ամենալուրջ խնդիրներն ունի: Նրան խոշտանգում են: Նարեկը «Հայաստան» դաշինքի 58-րդ համարն է: Հենց հիմա, եթե «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը մանդատը վայր դնի, մյուսներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն, Նարեկն այսօր կդառնա ԱԺ պատգամավոր և ըստ ՍԴ որոշման՝ ազատ կարձակվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28