ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու ևս մեկ դեպք:
Մասնավորապես, 57-ամյա տղամարդու կողմից իր երկու որդիների և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով տարբեր տեսակի ատրճանակներ և ինքնաձիգեր, ինչպես նաև դրանք համալրող դետալներ պատրաստելու և նորոգելու, դրանք փոխադրելու և իրացնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2022թ. փետրվարի 2-ին Երևանի 59-ամյա բնակչի տանն իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի կերպով ձեռք բերված՝ ակոսափող հրազեն հանդիսացող, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» մոդելի ատրճանակ՝ իր 2 փամփշտատուփերով: Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է առանձին վարույթում:
Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե