Լրահոս
Օրվա լրահոսը

JTI Armenia-ն ճանաչվել է որպես 2022 Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և համաշխարհային մակարդակով

Փետրվար 07,2022 14:34

Արդեն ութերորդ տարին անընդմեջ JTI Արմենիան հավաստագրվում է որպես Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և աշխարհում՝ գնահատելով ընկերության շարունակական նվիրվածությունն ու նորարարական մոտեցումը աշխատակիցների բարեկեցության հարցում:

Լավագույն Գործատուների Ինստիտուտը հանդիսանում է առաջատար մարդկանց հետ աշխատելու նորարարական փորձի ճանաչման ոլորտում, և այս տարի գնահատել է JTI-ը հատկապես ընկերությունում հավասար հնարավորությունների և հավասար վարձատրության ներդրման համար՝ ինչը 2021 թվականի նոյեմբերին հաստատվել էր EY ընկերության կողմից, երբ վերջիններիս կողմից JTI-ին շնորհվեց Գլոբալ հավասարության ստանդարտի (GES) առաջին վկայականներից մեկը, ինչպես նաև աշխատակիցների բարեկեցությանն ուղղված համաշխարհային առաջատար նախաձեռնությունների համար, ինչպիսիք են ճկուն աշխատանքային միջոցառումները, առաջադեմ գլոբալ ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը, որը ներդրվել է 2021 թվականին, և կանանց դերի հզորացման ծրագրի՝ TOGETHER-ը։

«Պատիվ է ևս մեկ անգամ ստանալ Լավագույն Գործատուների Ինստիտուտի կողմից տրվող հավաստագիրը: Ամեն ինչի հիմքում մեր մարդիկ են, այդ իսկ պատճառով մենք նպատակ ունենք նրանց առաջարկել հնարավորինս լավագույն աշխատանքային միջավայր: Մեր ավելի քան 40,000 գործընկերներին զարգանալու հնարավորություն տալը և նրանց ներուժն իրագործելու համար հարմարավետ պայմաններ ու աջակցություն տրամադրելը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի», – ասաց Սերգեյ Բուքսան, JTI Բելառուսի և Կովկասյան տարածաշրջանի գործադիր տնօրենը:

«Մենք ուրախ ենք, որ JTI-ը պահպանել է իր տեղը աշխարհի Լավագույն Գործատուների շարքում: Նրանք պետք է հպարտ լինեն՝ մարդկանց հետ աշխատելու համաշխարհային առաջատար լինելու իրենց կարգավիճակով, և այն շարունակական նվիրվածության համար, որ ցուցաբերում են ամբողջ աշխարհում իրենց բոլոր աշխատակիցների բարեկեցությունը բարելավելու համար: Նրանց վերջին հաջողությունը՝ որպես Գլոբալ Հավասարության Գործատու ճանաչվելը, չափանիշ է հանդիսանում, այն ընկերությունների համար, ովքեր նույնպես ցանկանում են դառնալ Լավագույն գործատու»,- ասել է Դեյվիդ Փլինքը, Լավագույն գործատուների ինստիտուտի գործադիր տնօրենը:

 

JTI-ը մեծ նպատակներ է սահմանել՝ ներկա և ապագա տաղանդներին օգտակար լինելու, աջակցելու և ներգրավելու համար: Կազմակերպությունը կշարունակի կենտրոնանալ աշխատակիցների բարեկեցության վրա՝ հարմարեցնելով և բարելավելով ընկերության աշխատանքային միջավայրը՝ լինի դա գրասենյակում, թե՝ տանը: Ներկա աշխատակիցներին հասանելի կլինեն բազմաթիվ հեռահար թիմային նախաձեռնություններ՝ կենտրոնանալով աշխատանք-կյանք առողջ հավասարակշռության և անձնական զարգացման վրա, իսկ ապագա աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու JTI-ի «Make It Bright Challenge» ծրագրին, որտեղ ամբողջ աշխարհից ուսանողները մրցում են վճարովի գլոբալ պրակտիկայի համար, ինչը կարող է հնարավորություն տալ հետագայում հիմնական աշխատանքի անցնել ընկերությունում: Այս ծրագրերը, ի լրումն համաշխարհային առաջատար այլ նախաձեռնությունների, կամրապնդեն JTI-ի Լավագույն Գործատուի կարգավիճակը:

JTI-ի մասին

JTI-ը ծխախոտի և տաքացվող ծխախոտային արտադրանքի միջազգային առաջատար արտադրող է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրներում: Ընկերությանն են պատկանում համաշխարհային թիվ երկու ապրանքանիշ` Winston-ը, ինչպես նաև and Camel-ը (բացառությամբ ԱՄՆ-ի տարածքի): Ընկերության պորտֆելը ներառում է նաև Sobranie, Mevius և LD ապրանքանիշերը: Ավելին, JTI-ը տաքացվող ծխախոտի կատեգորիայի խոշոր դերակատար է Logic և Ploom ապրանքանիշերով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Ընկերությունում, ընդհանուր առմամբ, աշխատում է ավելի քան 40000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։ JTI-ը հանդիսանում է Ճապոնական Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ։

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունները համար այցելեք՝ www.jti.com

Կարիերայի հնարավորությունների համար՝ https://jobs.jti.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28