«Բոլորս պետք է հանգիստ լինենք, որ վերջում հաստատ ստանալու ենք շատ լավ փաստաթուղթ՝ ի տարբերություն այն փաստաթղթի, որն այսօր կա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկին՝ ասաց արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը։
«Բոլորս գիտենք, թե սահմանադրական բարեփոխումների պահանջն ու մտահոգությունը որտեղից է գալիս։ Քաղաքական գործընթացների ժամանակ բոլորիս համար ակնհայտ եղավ, որ սահմանադրությունը նորմալ չի կարգավորում գործընթացներ։ Օրինակ՝ գլխավոր շտաբի պարագայում․․․ուստի կարծում եմ, որ սա ծայրահեղ անհրաժեշտ է»,-կարծիք հայտնեց նա։
Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման ռեժիմից կիսանախագահական կամ նախագահական ռեժիմին անցնելուն, Գրիգոր Մինասյանը նշեց․ «Բոլորս գիտենք, որ ամեն նման փոփոխություն ցնցում է երկրի համար։ Եթե բարեփոխումների խորհուրդը որոշի, որ այդ անցումը պետք է, ապա դա պետք է շատ հիմնավորված լինի։ Կարծում եմ՝ մեր երկրի համար խորհրդարանական համակարգը լավն է, բայց պետք է շտկել, կատարելագործել եւ դարձնել իրական, գործուն: Շրջադարձային փոփոխությունները շատ ցավոտ են, բայց դա արդեն կորոշի խորհուրդը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ