Բաքուն Հայաստանին է վերադարձրել 8 ռազմագերի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Ռազմագերիների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, գրում է Minval.az-ը:
Նշվում է, որ նրանց մի մասը գերեվարվել էին 2021թ. նոյեմբերին՝ Սյունիքում մի քանի օր տևած ռազմական գործողությունների ժամանակ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ