Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին Աքարը գրառում է արել Twitter միկրոբլոգում։
«COVID-19-ի թեստիս արդյունքը դրական էր։ Բարեբախտաբար, ես ինձ լավ եմ զգում, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցներ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր կնոջ՝ Էմինե Էրդողանը ևս վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։